-Նորից ձմեռ, ասաց տաքսու վարորդն ու շարունակեց վարել մեքենան, իսկ ես նայում էի ձյան փաթիլներին ու մտքումս կրկնում նրա ասածը` նորից ձմեռ:
Այո', նորից ձմեռ, նորից եկավ ձմեռը ինչպես տասնյակ տարիներ շարունակ, ինչպես անցյալ տարի, ինչպես նախանցյալ տարի, ինչպես տասնյակ տարիներ շարունակ` նախանցյալ տարուց առաջ և էլի հազարավոր տարիներ այդ տասնյակ տարիներից էլ առաջ: Բայց այդ ձմեռներից և ոչ մեկն էլ նման չի եղել մյուսին: Հազարավոր ձմեռներ են եկել ու գնացել, բոլորն էլ ուրիշ, նախորդից ու հաջորդից տարբեր:
-Ա՞ջ, թե՞ ձախ
-Ի՞նչ
-Ա՞ջ, թե՞ ձախ,- կրկնեց վարորդը:
-Աջ,- ասացի ես, ձեռքով ցույց տալով ձախը,- Չե, ձախ, կներեք:
Նա ծիծաղեց ու թեքվեց աջ: Իսկ իմ դեմքին հայտնվեց շփոթված ժպիտը, որն ասյպիսի դեպքերում փորձում է փրկարարի դեր տանել: Դե արի ու վարորդին բացատրի, որ իմ շփոթվածության պատճառը հենց իր իսկ ասած նախադասությունն էր, որ ինձ մտքերով չգիտես ուր հասցրեց:
Տես է, էլի տարվեցի, հասել ես, վճարի ու դուրս արի մեքենայից:
Գնացի, կհանդիպենք:
© LiLit Ghazaryan